Սարիկ Անդրեասյանն առաջարկություն է արել իր սիրելիին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարիկ Անդրեասյանն առաջարկություն է արել իր սիրելիին



Ռեժիսոր, պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանն առաջարկություն է արել սիրելիին՝ դերասանուհի Ելիզավետա Մորյակին։ Կինեմատոգրաֆիստն իր տելեգրամյան ալիքում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դերասանուհու մատանին։ «Նա չէր կարող «ոչ» ասել»,- լուսանկարը մակագրել է Անդրեասյանը։


Ելիզավետան եւս լուսանկար է հրապարակել, որն ուղեկցել է մեկնաբանությամբ ինչպես ռուսերենով, այնպես էլ հայերենով։ «Մենք ընդմիշտ թաքնված ենք մի հանդարտ «այո» բառի մեջ»,- գրել է դերասանուհին։

Ելիզավետայի համար սա կլինի առաջին ամուսնությունը, Անդրեասյանի համար՝ երկրորդը։ Անդրեասյանի առաջին կինը ռեստորատոր Ալյոնան է, որը նրան երկու որդի է պարգեւել՝ Մարկն ու Մարտինը։