Լիլուն՝ հայրենիք վերադառնալու, ոտքը կոտրելու և ԱՄՆ-ում իր գործունեության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիլուն՝ հայրենիք վերադառնալու, ոտքը կոտրելու և ԱՄՆ-ում իր գործունեության մասին




Երգչուհի Լիլուն, որը տևական ժամանակ է բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, Tert.am Life- ին տված հարցազրույցում պատմել է այս փուլում իր գործունեության, Հայաստան վերադառնալու ցանկության, ինչպես նաև ոտքի վնասվածքի մասին:

«Մի քանի ամիս առաջ թողարկել եմ նոր տեսահոլովակ, իսկ հիմա աշխատում եմ մի քանի նոր երգերի վրա,- ասաց Լիլուն և հավելեց, որ վնասվածք ստանալու հետևանքով մի շարք գործեր կիսատ են մնացել, -Կոտրել էի ոտքս ու մի շարք գործեր մնացին կիսատ, բայց հիմա կազդուրվել եմ և կամաց-կամաց փորձում եմ ետ գալ աշխատանքային հունի մեջ: Անզգուշության հետևանքով էի կոտրել ոտքս, աստիճաններից իջնելիս ինչի հետևանքով ստացա կոտրվածք»։



Լիլուն վերջերս կազմակերպել էր ամուսնու մոր ծննդյան արարողությունը և նշեց, որ ամեն տարի սիրով է իրականացնում այն:

«Սկեսուր մայրիկիս ծննդյան օրն էր, ամեն տարի սիրով կազմակերպում եմ խնջույքը և ընթացքն ինձ համար շատ հաճելի է, այս անգամ նաև որոշել էինք սպիտակ հագնել»,- ասաց նա:

Լիլիուի խոսքով՝ նա միշտ ցանկություն ունի վերադառնալ Հայաստան:

«Ես ամեն վայրկյան ցանկություն ունեմ վերադառնալ Հայաստան, ես ապրում եմ Հայաստանով, բայց այստեղ իմ ընտանիքն է: Միգուցե շուտով վերադառնամ, բայց այստեղ ես ամուսնացել եմ, այստեղ են իմ ընտանիքի բոլոր անդամները, ես ապրելու եմ Միացյալ Նահանգներում որոշակի ժամանակ, բայց անպայման վերադառնալու ակնկալիքով»,- ասաց նա և հավելեց, որ տարիներ առաջ իր մայրիկի համար է եկել Միացյալ Նահանգներ:



«Եկա, քանի որ 17 տարի չէի տեսել մայրիկիս ու մեծ ցանկություն ունեի, որ տղաս մայրիկիս տեսնի, մայրս էլ չէր ուզում և չէր կարող վերադառնալ, ստիպված ես եկա այստեղ ու հետո այստեղ ամուսնացա»,-պատմեց նա:

Երգչուհին նաև նշեց, որ ԱՄՆ-ում շարունակում է զբաղվել երգչուհու իր կարիերայով։

«Այստեղ իմ առօրյան շատ հագեցած է, ստանում եմ տարբեր հրավերներ ու շարունակում այստեղ ծավալել իմ գործունեությունն ու աշխատանքը»,- նշեց նա: