Այսօր Մխիթար Հայրապետյանի հարսանիքն է․ ՖՈՏՈ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսօր Մխիթար Հայրապետյանի հարսանիքն է․ ՖՈՏՈ



«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանն այսօր ամուսնանում է։

Հարսնացուն Լյուսի Վանա Կարապետյանն է: Նա սիրիահայ է, աշխատել է սփյուռքի նախարարությունում, երբ Մխիթար Հայրապետյանը նախարար էր։

Հիշեցնենք` Հայրապետյանը 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել էր ՀՀ սփյուռքի նախարար, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին։