Լրահոս

Չի դիմացել վիրահատությանը. հայտնի է Պիեռ Նարցիսի մահվան պատճառը




Ռուսական Фабрика звезд հեռուստանախագծի աստղ Պիեռ Նարցիսը մահացել է սրտի կանգից։ Այս մասին հայտնում է kp.ru-ն՝ հղում կատարելով հանգուցյալի դստերը։

Ինչպես հայտնել է Կարոլինա Քրիստել Կալաչևան, 45-ամյա Պիեռ Նարցիսը երիկամի վիրահատության է ենթարկվել։ Վիրահատական միջամտությունն անհաջող է ավարտվել, և կատարողի օրգանիզմը չի դիմացել։

Ծնունդով Կամերունից Պիեռ Նարցիսը դարձել է հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի աստղը: Երկրպագուները նրան հիշում են Шоколадный заяц հիթով։

2003 թվականին երգիչը թողարկել է իր միակ ալբոմը, որը նույնպես կոչվում էր Шоколадный заяц-ը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում