Միլենա Ավանեսյանի հարսանիքի լուսանկարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միլենա Ավանեսյանի հարսանիքի լուսանկարները




«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Միլենա Ավանեսյանն ամուսնացել է: Հարսանիքի մանրամասներն ու ֆոտոշարքը նորահարսիկը վստահել է BRAVO.am-ին:

Դերասանուհու ընտրյալը Մեսրոպն է, որը մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն այլ ոլորտում է գործունեություն ծավալում:



«Ծանոթացել ենք մեր ընդհանուր ընկերներից մեկի ծննդյան հավաքույթի ժամանակ: Ծանոթությունից տասն օր անց նա մեկնեց Միացյալ Նահանգներ. այնտեղ էր ապրում: Ու այդպես ենք շփվել, իհարկե, մի քանի անգամ եկել-գնացել է: Առաջին հանդիպումից մոտ մեկ տարի անց նա արդեն իմ ամուսինն է, եւ մենք ապրում ենք Հայաստանում»,-պատմել է Միլենան:



Մեսրոպը դերասանուհուն ամուսնության առաջարկություն է արել հենց այն վայրում, որտեղ իրենց առաջին ժամադրությունն է եղել:



Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ խնջույքը կազմակերպել են բացօթյա սրահներից մեկում. «Հնարավորինս թեթեւ ու հաճելի մթնոլորտ էինք փորձել ստեղծել: Հրավիրել էինք մեր ընկերներին ու հարազատներին: Մարդիկ էին, ովքեր սրտանց ուրախանում էին մեզ հետ»: