Լրահոս

Ինչպե՞ս է 50 Cent-ը վանկարկում՝ «Հայաստան, հո՛ւպ տուր». ՏԵՍԱՆՅՈՒԹ


Hraparak.am-ը գրում է.

Երեկ «Հայա փառատոնի» շրջանակներում Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես եկավ աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը։ Համերգն ացնկացվեց «Հրազդան» մարզադաշտում, որը լեփ-լեցուն էր հանդիսատեսով։ Տոմսերը, որ արժեին 30-300 հազար դրամ, գրեթե ամբողջությամբ սպառվել էին, ընդ որում՝ ամենաշուտն սպառվել էին թանկարժեք տոսմերը՝ 100-300 հազար արժողությամբ։ Հատուկ 50 Cent-ի համերգին մասնակցելու համար Երևան էին ժամանել ինչպես հարևան երկրներից՝ Վրաստան, Իրան, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ղազախստան։

Համերգն անցավ ջերմ մթնոլորտում, տևեց մեկուկես ժամ թեև մոտ մեկ ժամ էլ հանդիսատեսին զբաղեցրեցին հայ ռեփ կատարողները՝ «Մի քանի հոգի» խմբի անդամներ Ֆելիքս Խաչատրյանը, Ռոլանդ Գասպարյանը, DJ Սերժոն և այլք։

50 Cent-ը, ինչպես հայտնի է, սիրում է իր երգերում հայհոյանքներ կամ ոչ նորմատիվային լեքսիկոն օգտագործել, և Երևանում ևս հանդիսատեսը, վայելելով նրա կատարումները, տեղ-տեղ «վայելեց» նաև նրա հայհոյանքները։ Բայց ամենաուշագրավը վերջում էր, երբ համաշխարհային ռեփ կատարողը սկսեց հայերեն վանկարկել․ «Հայաստա՛ն, հո՛ւպ տուր»։ Ու թեև իր արագ անգլերենի տակ հայերեն բառերը մի փոքր անհավատալի ու դժվար լսելի էին, սակայն եղան հանդիսատեսներ, որոնք որսացին 50 Cent-ի հայերեն վանկարկումներն ու մեծ ոգևորությամբ միացան նրան։

Ստորև ներկայացնում ենք երեկվա համերգի ամբողջական տեսանյութը, որի 1 ժամ 9-րդ րոպեից սկսած՝ կարելի է լսել նաև, թե ինչպես է համաշխարհային ռեփ աստղը հայերեն վանկարկում․ «Հայաստա՛ն, հո՛ւպ տուր»։

Դիտեք 1։09։00 րոպեից.


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում