Լրահոս

Քիմ Քարդաշյանը երկրպագուներին զարմացրել է իր նոր կերպարով




SKIMS-ի նոր հավաքածուն, որի մասին նախօրեին հայտարարել էր Քիմ Քարդաշյանը, հաճելի անակնկալ էր բրենդի շատ երկրպագուների համար։ Այս անգամ աստղը ոգեշնչվել է 80-ականների ոճով և թողարկել է մետալիկ կտորից պատրաստված սեքսուալ հավաքածուներ։ Բրիտանացի լուսանկարիչ Նադյա Լի Կոելի կողմից արված տեսանյութում Քիմը կեցվածք է ընդունում խելահեղ սանրվածքով և վառ դիմահարդարմամբ։

Աստղը գիտեր, թե ինչպես տպավորել. և ահա արդյունքը՝ երկրպագուները հիացած են։ «Շատ կրքոտ է», «Այս կերպարն իսկապես սազում է քեզ», «Դու ինձ հիշեցնում ես Չենդլերի մայրիկին», «Ցնցող տեսք ունես», - գրել են համացանցի օգտատերերը։

 



Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին