Արփի Գաբրիելյանի շնորհավորանքը որդու տարեդարձին

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր եւ երգիչ Միհրան Ծառուկյանի որդին՝ Ռոբերտը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում փոքրիկ Ռոբերտը, որն այսօր դարձավ 2 տարեկան, պատկերված է տոնական տորթի կողքին։ «Քո մայրը լինելն իմ կյանքի մեծագույն պարգեւն է… Ծնունդդ շնորհավոր, իմ սեր», - գրել է երիտասարդ մայրիկը։