Դեն Բիլզերյանը եկել է Հայաստան

Ամերիկացի միլիոնատեր, պոկերի հայտնի խաղացող Դեն Բիլզերյանը եկել է Հայաստան։
Այսօր նա առաջին անգամ այցելել է իր բրենդային խանութը, որտեղ հանդիպել է երկրպագուներին և ներկայացրել իր «Դրվածք» գիրքը։ Հանդիպման ընթացքում նա նվիրել է գրքել, նկարվել իր երկրպագուների հետ՝ ընդունելով նրանց նվերները։
«Դրվածք» գիրք նախատեսված է չափահաս ընթերցողների համար, Բիլզերյանը գրքում ներկայացրել է իր կյանքի պատմություններն ու հետաքրքիր դրվագները։


