Լրահոս

Վիկ Դարչինյանի որդին դարձավ մեկ տարեկան, նրանք տոնել են նաև ատամհատիկը




Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու «Կենտրոն» հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանը նշել են իրենց որդու 1-ամյակը և ատամհատիկը: Ջավահիրը մի շարք լուսանկարներ և հոլովակներ է հրապարակել արարողությունից:

Ջավահիրը հրապարակել է որդու լուսանկարը, որին կից գրել է. «Ու ի վերուստ՝ Տիրոջ կողմից որոշված էր, որ պետք է հուլիսի 4-ը դառնար մեր երջանիկ օրը, ու ծնվեր նա՝ մեր հրաշամանուկը, մեր փոքրիկ Վիկը: 1 տարեկան ծնունդդ շնորհավոր մեր յուրահատուկ տղա: Քո ծնունդով կրկնապատկեցիր մեր երջանկությունը, համոզեցիր մեզ, որ կյանքը հիասքանչ է, իսկ ծնող դառնալն ամենաերանելի զգացողությունը, բայց դու ոչ միայն նման ես հայրիկիդ, այլ այնքան ես սիրում իրեն, որ բոլոր երեխաների առաջին բառը մամա է , իսկ քո առաջին բառը եղավ պապա
դա ես, իհարկե, երբեք չեմ մոռանա: Մեր ժպտերեսիկ, մեր հետաքրքրասեր, մեր փոքրիկ Վիկ ,
քեզ առողջ տարիներ, Տերը թող ուղեկցի քեզ եւ անհոգ ու օրհնված տարիներ պարգևի»:








Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում