Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը տեսահոլովակի միջոցով երկրպագուներին սովորեցնում է արտասանել իր ազգանունը․ անդրադարձ կա նաև Հայաստանին




«Ինտեր»–ի նորեկ, Հայաստանի ազգային ընտրանու նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տեսահոլովակի միջոցով երկրպագուներին սովորեցնում է արտասանել իր ազգանունը։

Տեսանյութում Մխիթարյանը ներառել է նաև տեսարժան վայր Հայաստանից։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղում էր Հռոմի «Ռոմայում»: Ակումբի կազմում մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: Պայմանագրի ավարտին տեղափոխվեց «»Ինտեր»։