Անդրեյ Ռազինը հայտնել է Յուրի Շատունովի դիակիզման իրական պատճառը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անդրեյ Ռազինը հայտնել է Յուրի Շատունովի դիակիզման իրական պատճառը




«Լասկովիյ մայ» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը խոսել է երգիչ Յուրի Շատունովի դիակիզման պատճառի մասին։ Այս մասին հայտնում է «Экспресс газета»-ն։

Պրոդյուսերը դիակիզումը կապել է կատարողի մահվան պատճառը թաքցնելու փորձերի հետ։ Ռազինը հավելել է, որ կատարվածի մեղավորներն արտիստի տնօրեն Արկադի Կուդրյաշովն ու «Լասկովիյ մայ» խմբի հիթերի հեղինակ Սերգեյ Կուզնեցովն են։

«Ինչու՞ դիակիզեցին Շատունովին։ Ինչո՞ւ բոլորը համոզեցին, որ դա նրա վերջին ցանկությունն էր։ Կարո՞ղ եք հավատալ, որ Յուրան, ով արդեն դժվարությամբ էր շնչում, Կուդրյաշովին խնդրել է. «Արկաշա, ուղղակի այրիր ինձ, խնդրում եմ»: Կուդրյաշովը դա արեց, որպեսզի, Աստված մի արասցե, ալկոհոլով հանգստացնող միջոցների հետքեր չհայտնաբերվեն», - ասել է Ռազինը:

Սրտի սուր անբավարարությունից Շատունովի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 23-ին։ Արտիստի հրաժեշտի արարողությանը հազարավոր մարդիկ են ներկա եղել։