Երգիչ Պիեռ Նարցիսին կհուղարկավորեն հուլիսի 23-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երգիչ Պիեռ Նարցիսին կհուղարկավորեն հուլիսի 23-ին




Կամերունական ծագումով հայտնի ռուս երգիչ Պիեռ Նարցիսին կհուղարկավորեն հուլիսի 23-ին Դուալայի մերձակայքում գտնվող Դիբոմբարի գյուղում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնի է դարձել Ռուսաստանում Կամերունի դեսպանատան մամուլի քարտուղարի հայտարարությունից։

Պիեռ Նարցիսը մահացել է հունիսի 21-ին Մոսկվայում։ Կատարողը մահացել է երիկամի վիրահատության ժամանակ սրտի կանգի հետեւանքով։ Հաղորդվում էր, որ երգչի մոտ առկա է եղել երիկամների եւ սրտի անբավարարություն։

Նա 45 տարեկան էր։