Նազենի Հովհաննիսյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նազենի Հովհաննիսյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին



Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։


«Հենց նոր մահացավ Արմեն Գրիգորյանը: Դատարանում: Խոսքերս խեղդվեցին կոկորդումս: Յուրաքանչյուրս կարող էինք լինել նրա տեղում: Խաղաղ թող մնա հոգիդ Երկնքում.....», - գրել է Նազենին, իսկ մեկնաբանությունների հատվածում հավելել է․ «Արմենին էստեղ վատ բան գրողը նրան չի գրում, այլ իր սեփական ընտանիքին ու ինքն իրեն: Այդքանը: Ձեր անեծքները ձեզ են միայն վերադառնալու: Վերևն Աստված կա»։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը այսօր՝ հուլիսի 15–ին, մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է: