Հիշատակի ակցիա՝ դատարանի շենքի մոտ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հիշատակի ակցիա՝ դատարանի շենքի մոտ


«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Նալբանդյան փողոցով երթով շարժվեցին դեպի կառավարության շենք։

 
 Այնուհետև կգնան Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայր, որտեղ այսօր մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Մասնակիցները բղավում են. «Նիկո՛լ, մարդասպան»։

Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:

Արմեն Գրիգորյանը ՔԿՀ–ում գտնվելու ընթացքում գանգատներ չի ներկայացրել. պարզաբանում
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։

 
 Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։