Ռիկի Մարտինի փաստաբանը հայտարարել է, որ երգիչն իր զարմիկի հետ ինտիմ կապ չի ունեցել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռիկի Մարտինի փաստաբանը հայտարարել է, որ երգիչն իր զարմիկի հետ ինտիմ կապ չի ունեցել




Պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինի փաստաբանը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե երգիչը հարաբերություններ է ունեցել իր 21-ամյա զարմիկի հետ։

«Ցավոք, մարդը, որն արել է այդ հայտարարությունը, հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Անխոս, Ռիկի Մարտինը ներգրավված չի եղել եւ չի լինի զարմիկի հետ սեռական կամ ռոմանտիկ հարաբերություններում»,- փաստաբան Մարտի Սինգերի խոսքերը մեջբերել է New York Post-ը։

Ավելի վաղ իսպանական Marca-ն հայտնել է, որ երգչի զարմիկը հայտարարել է՝ Մարտինն իր նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն է գործադրել։ Եթե երգչի մեղքն ապացուցվի, ըստ Պուերտո Ռիկոյի օրենքների՝ նրան կարող է 50 տարվա ազատազրկում սպառնալ։


Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարը՝ AFP via Getty Images