Լիանա Վանոյանը ձեռք է արել Օկսի Ավդալյանին՝ ակնարկելով, որ նա ռաբիս է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիանա Վանոյանը ձեռք է արել Օկսի Ավդալյանին՝ ակնարկելով, որ նա ռաբիս է




Starnews-ի աչքից չի վրիպել, որ դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանն իր հումորային տեսանյութերից մեկում ձեռք է արել Օկսի Ավդալյանին, մասնավորապես՝ նրա «Ասա-խոսա» երգը: Լիանան բացահայտ կերպով ակնարկել է, որ տվյալ երգն անճաշակ է:

Հավելենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արա Ղազարյանը եւ Մհեր Բաղդասարյանն իրենց «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում խոսել են Լիլիթ Հովհաննիսյանը նոր՝ «Изгнанная» տեսահոլովակի մասին: Մհերի խոսքով՝ ինքը սպասում էր երգչուհու վերադարձին, քանի որ միշտ էլ գեղեցկության կարիք կա։

Հաղորդավարը բավական ջերմ էր արտահայտվել Լիլիթի մասին՝ նշելով, որ միայն կարելի է հիանալ, թե որքան է երգչուհու ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, սատարում նրան։ Ըստ Մհերի՝ Լիլիթը հրաշալի պրոդյուսերական նախագիծ է։

Մհերը նաև կարծիք է հայտնել, որ երգչուհու համար բեկումնային փուլ է, քանի որ կամ նրան հաջողվելու է կրկին գրավել լսարանին, կամ նա բաց է թողնելու իր հնարավորությունը։ Մհերը նաև կարծիք է հայտնել, որ համացանցում հայտնվել են Լիլիթի չինական տարբերակները․ հաղորդավարի խոսքին զուգահեռ կադրեր են հայտնվել Օկսի Ավդալյանի և Սոնա Եսայանի տեսահոլովակներից։

Գունավոր կեղծամներ, որոնք Լիլիթը կրում էր հղիության ընթացքում, ոճի, մասնավորապես՝ Լիլիթի հայտնի կոմբինիզոնի կրկնօրինակում:



Լիլիթի պես, Օկսին էլ էր նախընտրել տեսահոլովակը նկարահանել արտերկրում, չմոռանանք, որ մի շրջան Լիլիթի գրեթե բոլոր տեսահոլովակները Հայաստանից դուրս էին նկարահանվում: