Գարիկ Մարտիրոսյանի կինը այցելել է Սևան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գարիկ Մարտիրոսյանի կինը այցելել է Սևան




Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան շարունակում է իր հանգիստը Հայաստանում։ Նա այսօր Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Սևանա լճից և Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցուց։ Կից նա նաև գրել է․

«Բարձր, բարձր լեռներում կարելի է տեսնել հայկական ծովը։ Եվ դա միրաժ չէ: Սա լեգենդար Սևանա լիճն է։ Երկրի բնական մարգարիտը և Կովկասի ամենամեծ լիճը։ Սևանը գեղատեսիլ բնության և հարուստ պատմության յուրահատուկ համադրություն է։ Այստեղ կարելի է տեսնել Ուրարտու պետության ժամանակաշրջանի հին բրոնզեդարյան ամրոցների և շինությունների ավերակներ, ինչպես նաև միջնադարյան մի քանի հիասքանչ վանքեր։ Սևանը պետք է տեսնել սեփական աչքերով։ Շտապե՛ք, քանի դեռ չեն խմել»։