Հայտնի են «Գահերի խաղի» պրիքվելի սյուժեի մանրամասները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են «Գահերի խաղի» պրիքվելի սյուժեի մանրամասները




Շոուրաններ Ռայան Քոնդալը եւ գրող Ջորջ Ռ. Մարտինը բացահայտել են «Գահերի խաղի» պրիքվելի սյուժեի մանրամասները, որը ստացել է «Վիշապի տունը» անվանումը: Նրանց խոսքերը մեջբերել է BBC News-ը կիրակի՝ հուլիսի 24-ին։

Նշվում է, որ շոուում կհայտնվեն Լանիսթեր եւ Սթարք ընտանիքների ներկայացուցիչները, սակայն նրանք ծայրամասային դեր են խաղալու սյուժեում։ Պատմության կենտրոնում կլինի Թարգարիենների ընտանիքը, որը սերիալի ընթացքում գտնվում է հզորության եւ բարգավաճման գագաթնակետին։ Գերիշխող ընտանիքի ներկայացուցիչներն իրենց տրամադրության տակ կունենան 17 վիշապ։

Գրող Ջորջ Ռ. Մարտինը, որը նախագծի սցենարիստներից մեկն է, ընդգծել է, որ իր նոր սերիալն ավելի սեքսիստական ​​չի լինի, քան իրական պատմական իրադարձությունները, որոնք ոգեշնչել են իրեբ։

«Վիշապի տունը» սերիալի պրեմիերան ծրագրված է օգոստոսի 21-ին «HBO» եւ «HBO Max» հարթաներում:

Աղբյուրը՝ Lenta.ru