Քայլի Ջեններն ակնարկել է հղիության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քայլի Ջեններն ակնարկել է հղիության մասին




Մի քանի ամիս առաջ Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը երկրորդ անգամ ծնողներ դարձան։ Սակայն վերջին օրերին լրատվամիջոցները չեն դադարում լուրեր տարածել, որ զույգը երրորդ երեխային է սպասում, իսկ Քայլին ամեն կերպ նպաստում է դրան։

Նախօրեին Թրեւիսը հրապարակել է մի լուսանկար, որը թոք-շոուի աստղը մեկնաբանել էր ինտրիգային կերպով։ Քայլին ընտրել է հղի կնոջ էմոջի: Երկրպագուներն անմիջապես ուշադրություն են դարձրել դրան․ «Կրկին», «Արդե՞ն», «Մենք նույնպես», - զարմացել են համացանցի օգտատերերը:

Քայլին եւ Թրեւիսը դաստիարակում են իրենց երկու երեխաներին․ դստերը՝ Սթորմիին եւ որդուն՝Վուլֆին։


Աղբյուրը՝ Peopletalk