Երեխաներ շուտով կլինեն. արդեն պլանավորել ենք. Լյուսի Հայրապետյանը՝ մայրանալու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երեխաներ շուտով կլինեն. արդեն պլանավորել ենք. Լյուսի Հայրապետյանը՝ մայրանալու մասին




Երեխաներ մենք շուտով կունենանք, որովհետև դա արդեն պլանավորում ենք: Tert.am Life-ի «LifeStory» հաղորդման շրջանակում, խոսելով իր սիրելի տղամարդու և նրա հետ ունեցած հարաբերությունների մասին, ասաց մոդել Լյուսի Հայրապետյանը: «Ես այս պահին դեռ հղի չեմ: Ես այն մարդկանցից եմ, որ չեմ կարողանում երջանկությունը պահել իմ մեջ, երբ հղի լինեմ, ինձ թվում է՝ էդ թեսթի պատասխանով միանգամից գալու եմ ու ասեմ՝ ժողովո՜ւրդ, հղի եմ: Ամեն ինչ նորմալ է, մենք իրար սիրում ենք, երեխաներ շուտով կլինեն»:

Վերջինս նշեց, որ սիրելիի անունը կբարձրաձայնի ու նրա հետ լուսանկար կտեղադրի այն ժամանակ, երբ հասկանա, որ եկել է ժամանակը. «Հիմա մի քիչ անավարտ հարցեր կան՝ կապված մեր անձնականի հետ, դրա համար դեռ չեմ շտապում հայտնել՝ ով է: Բայց ինչ-որ բանի զարկ վաղուց տրված է»:

Մանրամասները՝ տեսանյութում