Լրահոս

Աստղագուշակ՝ օգոստոսի1-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր ձեր համատեղ հանգիստը շատ օգտակար կլինի ձեր ընտանիքի համար: Տան վերանորոգման աշխատանքներով զբաղվելը նույնպես չէր խանգարի: Թող որ հարեւանները նախանձեն մի փոքր:

ՑԼԵՐ

Մի’ նյարդայնացեք, մի’ բղավեք, ափսեները մի’ կոտրեք եւ հուսահատության գիրկը մի’ ընկեք: Խնդիրը միանգամայն լուծելի է, միայն ցանկանալ է պետք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերն այսօր խորհուրդ են տալիս ձեզ հեռու մնալ խոհանոցից: Շերեփը տվեք ձեչ սիրելիի ձեռքը, իսկ ինքներդ վերցրեք հեռակառավարման վահանակը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեզ շտապ փոփոխություններ են անհրաժեշտ: Եթե դուք չեք կարող թույլ տալ ձեզ փոխել ձեր բնակարանը, մեքենան կամ սիրելիին, ապա գոնե փոխեք վերաբերմունքը վերջինիս նկատմամբ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հատկապես ուշադիր եղեք տեխնիկայի հանդեպ, քանի որ սիրելիի հետ ընդհանուր լեզու չեք գտնի, ինչի արդյունքում կտուժեն ձեր տան իրերը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին ձեզ երկար չի համոզի դիմել այս կամ այն խորամանկությանը: Դուք կհամաձայնեք միանգամից` առանց ավելորդ բառերի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք հեշտությամբ չեք համոզի սիրելիին անել այն, ինչ ձեզ պետք է: Ստիպված եք խորամանկ քայլեր մտածել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք մի փոքր կոպիտ կլինեք ձեր սիրելիի հետ, անգամ եթե ինքներդ չնկատեք դա: Այդուհանդերձ, աստղերը հուշում են ձեզ հետեւել ձեր բառերին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Վերջապես ձեր եւ ձեր սիրելիի հաարբերություններում լուսավոր շրջան է սկսվում: Դեռ պարզ չէ, թե որքան կտեւի այն, այնպես որ` վայելեք ամեն մի վայրկյանը:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին բավականին դժվար կհասկանաք միմյանց: Գուցե այն պատճառով, որ պարզապես չեք ցանկանա հասկանալ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի երկար մտածել այն հարցի շուրջ, թե ինչ կցանկանայիք իրենից նվեր ստանալ կամ ինչպես տոնել մոտակա տոնը: Ամեն ինչ խոշոր տառերով գրված կլինի ձեր ճակատին:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կհայտնվի տհաճ իրավիճակում, որից միայն դուք կարող եք նրան դուրս հանել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում