Լրահոս

«Պետք է հասցնել «ապրել», այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում...»․ Սիրուշո




Երգչուհի Սիրուշոն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։



«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերեից մեկում երգչուհին պատկերված է ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի եւ որդիների հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկն ամառային հմայիչ կերպարում է։ «Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել «ապրել», այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում... ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս.. հնարավորինս շատ ծիծաղել, շատ լցնել իմ ու շրջապատիս կյանքը դրականով... շնորհակալ լինել կյանքի բոլոր պահերի համար...», - հրապարակումը մեկնաբանել է Սիրուշոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում