Ուկրաինան կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուկրաինան կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին




Ուկրաինան հաստատել է իր մասնակցությունը Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին:Այս մասին հայտնում է ուկրաինական UA:PBC հեռուստաալիքը։

Նշենք նաև, որ մինչ օրս «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում իրենց մասնակցությունն են հաստատել շուրջ 15 պետություններ, դրանց թվում են Ալբանիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան և Իսպանիան։

Մրցույթն էլ այս տարի լինելու է հոբելյանական՝ այն անցկացվելով 20-րդ անգամ, իսկ մասնակիցներին հյուրընկակելու է Երևանը՝ Մալենայի հաղթանակից հետո:

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։