Դմիտրի Նագիեւը պապիկ է դարձել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դմիտրի Նագիեւը պապիկ է դարձել




Ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիեւը պապիկ է դարձել։ Այս մասին նա նշել է «Караван историй»-ին տված հարցազրույցում՝ խոսելով որդու մասին։ Շոումենը նշել է, որ Կիրիլը հրաժարվել է նոր ֆիլմում խաղալ իր որդու կերպարը։

«Նա չի ուզում զուգահեռներ եւ մեր միասին հայտնվելը կադրում։ Հնարավոր է սա ճիշտ է։ Ես, որպես հայր, երջանիկ կլինեի, որ որդիս հսկողության տակ լիներ։ Իսկ որդիս արդեն ինքն է հայր... », - հայտարարել է Դմիտրին:

Կիրիլ Նագիեւը ծնվել է հեռուստահաղորդավարի առաջին՝ գրող եւ լրագրող Ալլա Շչելիշչեւայի հետ ամուսնությունից։ Կինն առավել հայտնի է Ալիսա Շեր կեղծանունով։ Զույգի ամուսնությունը տեւել է ավելի քան 20 տարի։ Զույգը բաժանվել է 2010թ.-ին։