Քիմ Քարդաշյանն աջակցել է Քանյե Ուեսթին՝ կրելով նրա Yeezy ակնոցը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանն աջակցել է Քանյե Ուեսթին՝ կրելով նրա Yeezy ակնոցը




Ռեալիթի հեռուստատեսության աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը շարունակում է կրել Yeezy ապրանքանիշը, որը պատկանում է իր նախկին ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին։ Այս մասին հայտնում է E!-ն։

Քիմ Քարդաշյանը սոցցանցերում լուսանկարների շարք է հրապարակել, որտեղ երևում է, որ նա և իր դուստրերը՝ 9-ամյա Նորթը և 4-ամյա Չիկագոն, կրում են Yeezy արևային ակնոցներ։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014 թվականին, իսկ 2021 թվականին բաժանվել են։ Նախկին ամուսինները չորս երեխա ունեն՝ 9-ամյա Նորթը, 6-ամյա Սեյնթը, 4-ամյա Չիկագոն և 3-ամյա Սալմը։