Էրիկ Կարապետյանի և Սվետլանա Իշխանյանի հարսանեկան պարը, հուզիչ անակնկալն ու հայտնի հյուրերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էրիկ Կարապետյանի և Սվետլանա Իշխանյանի հարսանեկան պարը, հուզիչ անակնկալն ու հայտնի հյուրերը




Ինչպես արդեն հայտնել ենք օգոստոսի 8-ին կայացել է երգիչ Էրիկ Կարապետյանի և Սվետլանա Իշխանյանի հարսանիքը։

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում։

ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած երգչուհի Էմմին օրեր առաջ ժամանել էր Հայաստան, որպեսզի ներկա գտնվի հարսանիքի քավորկնոջ կարգավիճակում։ Երգչուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել էր լուսանկար նորապսակների հետ՝ նշելով․ «Լավագույն ընկերները»։
Միմյանց հավերժ սիրելու երդում տալուց հետո զույգն օրը շարունակել է խնջույքով, որին ներկա են եղել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը՝ Նազենի Հովհաննիսյանը, Սիլվա Հակոբյանը, Սոֆի Մխեյանը, Արամեն և իր կինը՝ Աննա Թովմասյանը, Վիկա Մարտիրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը և իր կինը, Արամ MP3-ն, Ալլա Լևոնյանը, Ավետ Բարսեղյանը և այլք։

Հարսանեկան խնջույքի ավարտին Էրիկ Կարապետյանը նվիրել է նոր երգ՝ «Հանուն քեզ»։ Համացանցում էլ լայն տարածում է գտել հոլովակը, որտեղ սվետլանան հուզված լսում է կենդանի կատարումը Էրիկ Կարապետյանի կողմից։