Նշվել է 2022 թվականի ամենանորաձև գույնը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նշվել է 2022 թվականի ամենանորաձև գույնը




Vogue-ի լրագրողները «խաղաղօվկիանոսյան կապույտը» անվանել են 2022 թվականի ամենաթրենդային գույն։ Համապատասխան նյութը հայտնվել է ամսագրի ամերիկյան տարբերակի կայքում։

Հրատարակության համաձայն՝ նշված երանգը արդիական է դարձել լյուքս դասի ապրանքանիշերի նախկին ցուցադրությունների շնորհիվ։ Մասնավորապես, Christopher John Rogers ապրանքանիշի մոդելները հանրությանը ներկայացրել են կապույտ սվիտերներ, տաբատներ, վերարկուներ և վերնաշապիկներ։ Միաժամանակ, Christian Siriano-ի դիզայներները նոր շարքում ներառել են նշված գույնի կոստյումներ, իսկ Dion Lee-ի ցուցադրությանը ցուցադրվել են ջինսե կապույտ զգեստներ։


Բացի այդ, նորաձև գույնի հագուստ, աքսեսուարներ և կոշիկներ են հայտնվել այնպիսի ապրանքանիշերի շարքում, ինչպիսիք են Proenza Schouler-ը, The Row-ն, Givenchy-ն, Tory Burch-ը, Mango-ն, Alexander McQueen-ը, Saint Laurent-ը, Cult-ը, ինչպես նաև Christopher Esber-ը, Bottega Veneta-ը, Marni-ն, & Other Stories-ը, Mach & Mach-ը, Loewe-ն, Des_Phemmes-ը, Amur Levona-ն և այլն:


Ըստ խմբագիրների՝ կապույտ գույնը լայն տարածում է գտել իր բազմակողմանիության շնորհիվ։ «Բացի այդ, այն էլեգանտ ու վեհ տեսք ունի»,- եզրափակել են լրագրողները։