Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը չեղարկել են օգոստոսի 18-ին նախատեսված համերգը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը չեղարկել են օգոստոսի 18-ին նախատեսված համերգը



Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը չեղարկել են օգոստոսի 18-ին նախատեսված համերգը։

Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է Ռուբենյանը։

Ավելի վաղ համերգնեդը չեղարկելու վեդաբերյալ հայտարարություններով են հանդես եկել «Նեմրա» խումբը, Արամ MP3-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ հղի կին և մանկահասակ երեխա:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: