Հասմիկ Խոջյանը պատմել է մոր ծանր հիվանդության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հասմիկ Խոջյանը պատմել է մոր ծանր հիվանդության մասին




Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ինստագրամյան սթորիներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է ուղիղ կեսգիշերին շնորհավորել մայրիկին ծննդյան առիթով: Նա մայրիկի համար անակնկալ էր արել:



Սթորիին կից Հասմիկը գրել էր հետեւյալը. «Մամ ջան, մենակ թե դու առողջ եղի ու միշտ մեր կողքին»:



Ավելի ուշ Հասմիկը գրել էր, որ իր հետեւորդներից շատերը հետաքրքրվում էին՝ ինչո՞ւ են իր մայրիկի մազերն կարճ կտրված: Դերասանուհին նշել է, որ իր մայրն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, ապա առաջարկել է կարդալ իր գրառումն այդ թեմայի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք գրառումն առանց խմբագրման:



«Վերջապես պատմեմ՝ Այսօր Վիրահատում են Մայրիկիս…

Ամիսներ առաջ նրա մոտ հայտնաբերեցին չարորակ ուռուցք…
Ամեն ինչ արդեն բարդացած վիճակում էր՝ ժամանակին բժիշկի չդիմելու և չհետազոտվելու պատճառով….



Աստված չանի, որ որևէ մեկդ երբևէ զգաք այն, ինչ ես զգացի, երբ իմացա…


Եթե չլիներ Շաքեն իր մարդկային բարձր արժեքներով ու պրոֆոսիոնալիզմով, երևի թե մինչև հիմա նույն տեղում շոկի մեջ կանգնած կլինեի….



Այնուհետև սկսվեց ամենաբարդը՝ քիմիոթերապիայի կուրսերը….
(Բժշկուհի Աննա Թադևոսյանի հսկողությամբ, ում ևս շնորհակալ եմ)

Այն ինչ մենք ապրեցինք այդ օրերին, գիտենք միայն մենք…. թե ինչքան տանջվեց Մաման, թե ինչքան անքուն ու լացելով գիշերներ անցկացրեցինք….
չեմ ուզում հիշել ու չեմ էլ ուզում, որ դուք պատկերացնեք….

Նման դեպքերում հոգեբանական ճնշումը միշտ ավելի շատ ու ուժգին է լինում…. ամեն օր ուռուցքաբանական կենտրոնում հանդիպում ես հարյուրավոր մարդկանց՝ նույն խնդրով, բոլորը ապրելու մեծ ցանկությամբ, բոլորը շտապելով, որ հասցնեն ապրել…անտանելի ա դառնում ու օրեցօր ճնշվածությունը սկսում ա խեղդել…դե լաց լինել չես կարող, էդ մարդկանց կողքին դու ոչ մեկն ես, որ իրենց ցավը ավելի խորացնես՝ ցույց տալով թևաթափ վիճակդ…. Ստիպված ատամներդ կրճտացնում ես, արցունքներդ կուլ ես տալիս ու փորձում ես ապրել….