Գևորգ Գրիգորյանը միակն է հայ հայտնիներից, ով նախընտրեց ոչ թե օնլայն լինել ազգի կողքին, այլ գնալ և պայթյունից հետո կամավոր լինել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գևորգ Գրիգորյանը միակն է հայ հայտնիներից, ով նախընտրեց ոչ թե օնլայն լինել ազգի կողքին, այլ գնալ և պայթյունից հետո կամավոր լինել




Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մնացականյանն օրերս գրառմամբ էր հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև առանց խմբագրման։



«Քանի որ ամբողջ վիրտուալ տիրույթում ու ԶԼՄ֊ներով ավելի շատ խոսվեց քանոնահարուհու, սալյուտ խփողների , համերգի և դրա ժամանակ տժացողների մասին ու իրենցով պռոյեկտվեց ամբողջ ազգը , ստիպված , ճարահատյալ խոսեմ մյուս բևեռի` դրականի մասին, էս մղձավանջի մեջ։ Ժողովուրդ դուք միայն տեսնեք երեկվանից ինչքան կամավորներ են եկել ու ի՞նչ աշխատանք են կատարում։ Էս նկարի տղային, ում չեմ ճանաչում , չգիտեմ ով է , տեսնեիք ինչ տիտանական աշխատանք կատարեց, ոնց էր ծանր պանելները առանց ձեռնոց կամ որևէ այլ գործիքների օգնում բարձել բեռնատարները , ոնց էր 40֊50 կգանոց քարերը բարձրացնում գցում մեքենաների բեռնախցիկը, քարերի տակ մեքենաները հայտնաբերելով ոնց էր արագ մաքրում, փորձում տեսնել ներսում մարդ մնացել է, թե՞ ոչ , ձեզ մոտ ապագայի նկատմամբ հավատի գործակիցը մի քանի անգամ կբարձրանար։



Եվ ի վերջո այս ամենին մի բան էլ գումարվեց , երբ հեռախոսազրույցներ լսեցի , սա հաստատ չեմ հիշում նկարի տղան էր , թե ուրիշ կամավոր , որ առավոտյան երեխա էր ունեցել ու այդքանը թողած , շամպայն տրաքացնելու տեղը եկել որոնողական աշխատանք էր անում ուղղակի սիրտս լցվեց, հիացած նայում էի իրենց։ Կամավորների մեջ տեսա նաև գլուխը կախ աշխատող մեր դերասաններից մեկին, Գևորգ էր անունը կարծեմ , երեսին էլ դաջվածք կար ACAB։
Ասում եմ ճիշտ է մի կողմից էս վիճակում տժժացողներ ունենք , մյուս կողմից էլ այս տղերքի նման սրտացավ մարդիկ, լավ մարդիկ:

 
 Շատ կուզեի, որ պետական մակարդակով այս տղային գոնե մի հատ շնորհակալագիր տան, իսկ եթե երեկ ինքն էր երեխա ունեցել , ճիշտ եմ հիշում, ապա վստահ եմ ապագայում իր հորով հպարտանալու շատ առիթներ է ունենալու իր երեխան։ Էսքանը»:

Նշենք, որ խոսքը դերասան Գևորգ Գրիգորյանի մասին է, ով նաև որպես կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Նշենք, որ «Սուրմալուի» պայթյունից հետո օնլայն հարթակում անդրադարձել և իրենց պարտքն են կատարել մի շարք հայտնիներ, սակայն ուշագրավն այն է, որ 1-2 սթորի հրապարակելուց հետո անցել են իրենց բնականոն կյանքին՝ ներկայացնելով, օրինակ՝ իրենց խմած սուրճը։ Հավելենք, որ Գեւորգն ի տարբերություն մյուս հանրային դեպքերի չի նախընտրել իր քայլը որպես PR գործիք օգտագործել, նա ամեն բան արել է առանց սթորիներ հրապարակելու:

Ավելի ուշ դերասանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ խնդրելով, որ համացանցում սխալ տեղեկություն չտարածեն։ Նա գրել է հետևյալը․ «Մարատին Տիգրան անունով կամավորն է առաջինը նկատել, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք»։

Ինչ ասենք մյուսներին… Տիկնայք և պարոնայք, Ձեր աշխարհում ամեն ինչ շատ վառ է և գունեղ, միակ մտածմունքն էլ սո՞ւրճ, թե՞ թեյը լուսանկարելն է։

 
 Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

Առողջապահության նախարարությունն հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: