Ջոնի Դեփը կդառնա MTV VMA-ի խորհրդանիշը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջոնի Դեփը կդառնա MTV VMA-ի խորհրդանիշը




«Կարիբյան ծովի ծովահենների» աստղ Ջոնի Դեփը կդառնա MTV VMA-ի խորհրդանիշը՝ Լուսնի մարդը: Այս մասին հայտնում է TMZ-ը։

Ինչպես պնդում են աղբյուրները՝ 59-ամյա դերասանը պիտի հայտնվի օգոստոսի 28-ին կայանալիք մրցանակաբաշխությանը։

Նա ոչ միայն «կխաղա» MTV VMA արձանիկին, այլեւ բեմ դուրս կգա կերպարից դուրս, մանրամասնել է աղբյուրը։

Արարողությունը կվարեն LL Cool J-ը, Նիկի Մինաժը եւ Ջեք Հարլոուն:

2022 թվականին Ջոնի Դեփը ոչ մի անվանակարգում չի առաջադրվել, սակայն նախորդ տարիներին ստացել է «Լուսնի մարդը» հինգ արձանիկ, մասնավորապես՝ «Լավագույն դերասան» եւ «Լավագույն չարագործ» անվանակարգերում։