Հրաչ Մուրադյանի գրառումն ու շնորհավորանքը դստեր ծննդյան օրվա կապակցությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրաչ Մուրադյանի գրառումն ու շնորհավորանքը դստեր ծննդյան օրվա կապակցությամբ



Հաղորդավար Հրաչ Մուրադյանն Ինստագրամի իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. 

«Արդեն մեկ տարի է ես ու մամադ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը: Մի տարի առաջ`քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր ու ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա: Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք`միասին, քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո ու այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է: Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է»: