Լրահոս

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը



Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները սեպտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմասնակցեն աշխարհի առաջնությանը: 

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի կազմերն առաջիկա առաջնության համար: 

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ԱԱ-ին ներկայացված կլինի 6 քաշային կարգերում՝ 

57 կգ Մանվել Խնձրցյան 
61 կգ Արսեն Հարությունյան 
65 կգ Վազգեն Թևանյան 
70 կգ Արման Անդրեասյան 
74 կգ Հրայր Ալիխանյան 
79 կգ Արման Ավագյան 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում էլ ընդգրկված կլինեն՝ 

 55 կգ Ռուդիկ Մկրտչյան 
60 կգ Գևորգ Ղարիբյան 
63 կգ Հրաչյա Պողոսյան 
67 կգ Սլավիկ Գալստյան 
77 կգ Մալխաս Ամոյան 
82 կգ Կարապետ Չալյան 
97 կգ Արթուր Ալեքսանյան 
130 կգ Դավիթ Օվասափյան