Քրիս Ռոքը հրաժարվել է վարել «Օսկար»-ի 2023 թվականի մրցանակաբաշխությունը

Կատակերգու Քրիս Ռոքը, Ուիլ Սմիթի հետ կապված միջադեպից հետո, հրաժարվել է վարել «Օսկար»-ի 2023 թվականի մրցանակաբաշխությունը, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ռոքն իր սթենդ-ափ շոուի ընթացքում նման քայլը համեմատել է հանցագործության վայր վերադառնալու հետ: Նա զուգահեռներ է անցկացրել դերասան Օ.Ջեյ Սիմփսոնի նախկին կնոջ սպանության հետ, ինչի պատճառը իտալական ռեստորաններից մեկում թողնված ակնոցն էր:
Նա նշել է նաեւ, որ իրեն առաջարկել են նկարահանվել Super Bowl-ի (ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ խաղը Ֆուտբոլի ազգային լիգայի չեմպիոնի կոչման համար- խմբգ.) գովազդում, սակայն այդ առաջարկից նույնպես հրաժարվել է:
Հիշեցնենք, որ «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխության ընթացքում դերասան Ուիլ Սմիթը հարվածել էր Քրիս Ռոքին՝ ի պաշտպանություն կնոջը այն բանից հետո, երբ Ռոքը Ջադա Սմիթի սանրվածքի մասին կատակել էր: Ավելի վաղ Ջադան խոսել էր մազաթափության հետ կապված խնդիրների մասին եւ մրցանակաբաշխությանը ներկայացել էր սափրված գլխով: