Լեգենդար Լուիշ Ֆիգուն՝ հայկական «Դիջիթեյն» ընկերության «brand ambassador» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեգենդար Լուիշ Ֆիգուն՝ հայկական «Դիջիթեյն» ընկերության «brand ambassador»




Ինչպես արդեն հայտնել ենք օգոստոսի 30-ին Երևան է ժամանել պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն։ 

Նա Հայաստան էր եկել «Դիջիթեյն» (Digitain) ընկերության հրավերով։ Ֆիգուն և «Դիջիթեյնը» համագործակցելու են իրար հետ, և լեգենդար ֆուտբոլիստը լինելու է «Դիջիթեյնի» դեսպանը կամ, ինչպես ասում են, «brand ambassador»-ը՝ ամբողջ աշխարհում։ 

Երեկ «Դիջիթեյնի» «brand ambassador»-ը է հանդիսանում նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը։ Լուշի Ֆիգուի՝ Երևան այցի կապակցությամբ «Դիջիթեյնը» լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆիգույի երկրպագուների և ընկերության աշխատակիցների համար հանդիպում էր կազմակերպել, որտեղ խոսվեց ֆուտբոլային լեգենդար աստղի և «Դիջիթեյնի» միջև համագործակցության, հետագա զարգացումների, Ֆիգուի կարիերայի և ֆուտբոլի զարգացման մասին։ Հանդիպման մանրամասները կներկայացնենք ավելի ուշ՝ առանձին ռեպորտաժով։