Ո՞վ էր Ջուսին դպրոցում ասում նեգրի ճուտ և ու՞մ կոշիկը նա թաղեց ծառի տակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ո՞վ էր Ջուսին դպրոցում ասում նեգրի ճուտ և ու՞մ կոշիկը նա թաղեց ծառի տակ




Սեպ­տեմ­բեր­մե­կյան հի­շո­ղու­թյուն­նե­րի եւ իր դպրո­ցա­կան տա­րի­նե­րի ու­շագ­րավ դրվագ­նե­րի մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցեց երգ­չու­հի ՋՈՒ­ՍԻ հետ:

— Ջուս, հի­շո՞ւմ եք Ձեր ա­ռա­ջին սեպ­տեմ­բե­րի 1-ը:

— Այո, ի­հար­կե, ու ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ ես ու­զում է­ի նստել մի տղա­յի ու­սին, որ զան­գը ես պա­հե­ի: Տրա­մադ­րու­թյունս ըն­կավ, որ ու­րիշ աղ­ջիկ դա ա­րեց: Դեռ այն ժա­մա­նակ­վա­նից ու­զում է­ի ա­մե­նա­ա­ռա­ջի­նը լի­նել:



— Ինչ­պե՞ս է տպա­վոր­վել Ձեր հու­շե­րում ա­ռա­ջին ու­սուց­չու­հին:

— Նա գան­գուր մա­զե­րով էր, եւ ի­րեն շատ է­ի սի­րում: Մին­չեւ 4-րդ դա­սա­րան բա­ցար­ձակ գե­րա­զան­ցիկ է­ի:

— Դպրո­ցում ա­մե­նա­շա­տը ո՞ր ա­ռար­կան է­իք սի­րում:

— Շատ է­ի սի­րում նկար­չու­թյու­նը, ֆիզ­կուլ­տու­րան, կեն­սա­բա­նու­թյունն ու ա­նա­տո­մի­ան:

— Իսկ ո՞ր ա­ռար­կան չէ­իք սի­րում:

— Չէ­ի սի­րում եր­գե­ցո­ղու­թյու­նը, ո­րով­հե­տեւ դա­սա­տուն շատ խիստ էր ու գոռգ­ռում էր:

— Չա­րու­թյուն­ներ ա­րե՞լ եք, ո­րի հա­մար ծնող կան­չեն:

— Դա պար­տա­դիր: Ա­մե­նա­չա­րե­րից մեկն է­ի: Այն­քան չար է­ի, որ մեր մեր դա­սա­րա­նի ա­վա­գը` Քրիս­տի­նան, ո­րը նա­եւ լավ սո­վո­րում էր, մի ան­գամ դա­սե­րից փա­խուստ կազ­մա­կեր­պեց, բայց ի­մա­ցան ես եմ կազ­մա­կեր­պել: Նույ­նիսկ իմ չա­րու­թյան հա­մար ինձ պի­ո­նե­րա­կան վզկապ չէ­ին ու­զում տալ: Հե­տո ար­դեն հպար­տա­նում է­ի պի­ո­նե­րա­կան վզկա­պովս: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը` միշտ կո­կիկ, ար­դու­կած, այդ կար­միր վզկա­պը կա­պած լի­նե­ի: Շատ լավ պի­ո­ներ է­ի…

— Դպրո­ցա­կան սեր ու­նե­ցե՞լ եք:

— Եր­կու ան­գամ եմ դպրո­ցում սի­րա­հար­վել: Ա­ռա­ջին ան­գամ սի­րա­հար­վել եմ 4-րդ դա­սա­րա­նում մեր զու­գա­հեռ դա­սա­րա­նի Գե­որ­գի­ին: Ին­քը շատ գե­ղե­ցիկ տղա էր: Ու ես այն­քան է­ի ի­րեն սի­րում, որ ո­րո­շե­ցի գնալ նրանց դա­սա­րան: Տա­նը չեմ հի­շում՝ ինչ հո­րի­նե­ցի, թե իբր մեր դա­սա­րա­նը դուրս չի գա­լիս, եւ գնա­ցի ի­րենց դա­սա­րան: Իսկ ինքն ինձ վրա բա­ցար­ձակ ու­շադ­րու­թյուն չէր դարձ­նում: Փոքր ժա­մա­նակ ինձ մոտ այդ­պես էր` ում սի­րում է­ի, ինձ չէ­ին սի­րում: Քա­նի որ ես մուգ մաշ­կով ու մուգ մա­զե­րով է­ի, Գե­որ­գին ինձ ա­սում էր` նեգ­րի ճուտ: Այդ իր ա­սա­ծից մի տե­սակ լավ չէ­ի զգում ինձ, բայց կա­րե­ւո­րը նրա հետ մի դա­սա­րա­նում է­ի սո­վո­րում: Հե­տո ան­ցավ այդ սե­րը: Երկ­րորդ ան­գամ` չգի­տես ին­չու, սի­րա­հար­վե­ցի մի շատ տգեղ տղա­յի` Ար­կա­դի­ին, ո­րը մեր դպրո­ցում էր սո­վո­րում: Ինքն էլ ինձ բա­նի տեղ չէր դնում:

— Ի՞նչ եք ե­րա­զել դառ­նալ դպրո­ցում, բայց դար­ձել եք երգ­չու­հի:

— 7 տարե­կա­նից եր­գում է­ի եւ ու­զում է­ի երգ­չու­հի լի­նել, բայց 4-5 տա­րե­կա­նում նա­եւ լավ նկա­րում է­ի: Քա­նի որ հայրս էլ էր ե­րա­ժիշտ` թմբկա­հար, լավ նկա­րում էր, իր այդ ե­րաժշ­տա­կան եւ նկա­րե­լու տա­ղան­դը փո­խանց­վել է նա­եւ ինձ: Երբ փոքր է­ի, մայրս հարց­րեց՝ ու­զում ես դառ­նալ երգ­չու­հի՞, թե՞ նկար­չու­հի: Ա­սա­ցի` միկ­լա­ֆոն եմ ու­զում: Եվ 7 տա­րե­կա­նից ինձ ըն­դու­նե­ցին Արմ­կոն­ցեր­տի` Ար­մեն Դի­վա­նյա­նի « Առ­վակ» խումբը, ու այդ­պես իմ կա­րի­ե­րան շա­րու­նակ­վեց:

— Ձեր Վեր­ջին զան­գը հի­շո՞ւմ եք:

— Վեր­ջին զան­գին եւ ա­վար­տա­կան ե­րե­կո­յին ներ­կա չեմ ե­ղել, քա­նի որ երկ­րում չէ­ի եւ հա­մերգ­նե­րով հյու­րա­խա­ղե­րի է­ի մեկ­նել:

— Կպատ­մե՞ք դպրո­ցա­կան տա­րի­նե­րի հետ կապ­ված ո­րե­ւէ հե­տաքր­քիր դեպք:

— Մի ան­գամ մեր դա­սա­րա­նի օ­րի­նա­կե­լի ա­շա­կեր­տու­հու` Քրիս­տի­նա­յի հա­գից կո­շի­կը հա­նե­ցի, փա­խա դպրո­ցից եւ թա­ղե­ցի ծա­ռի տակ: Ին­քը մի ոտ­քով թռնե­լով՝ ման էր գա­լիս: Դրա­նից վի­րա­վոր­վել էր եւ ո­րոշ ժա­մա­նակ հետս չէր խո­սում: Մի ան­գամ Քրիս­տի­նան իր թե­ւին բա­րակ ար­ծա­թից թեւ­նոց էր կա­պել: Նրա ձեռ­քից բռնե­ցի ու իբր փռշտա­ցի, ձեռ­քի թեւ­նո­ցը ծռվեց եւ տար­բեր ֆոր­մա­ներ ստա­ցավ: Մի ան­գամ էլ դա­սի ժա­մա­նակ Քրիս­տի­նան իմ առ­ջեւ էր նստած, եւ ես հե­տե­ւից նրա կրծկալն ար­ձա­կե­ցի: Ու հենց այդ ժա­մա­նակ ի­րեն կան­չե­ցին դաս պա­տաս­խա­նե­լու: Մի պատ­մու­թյան դա­սա­տու ու­նե­ինք, ո­րը ե­թե չեմ սխալ­վում, ռուս էր: Ին­քը գի­տեր, որ ան­կարգ եմ, եւ երբ ստու­գո­ղա­կան է­ինք գրում, բարձր էր գնա­հա­տում նրան, ով իր դու­րը գա­լիս էր: Քրիս­տի­նա­յին միշտ 5 էր դնում, իսկ ինձ իմ ան­կար­գու­թյուն­նե­րի հա­մար միշտ 3 էր դնում: Նա նույ­նիսկ մեր գրա­ծը չէր կար­դում: Շու­տով ես դա հաս­կա­ցա եւ իր գլխին օ­յին բե­րե­ցի: Մի օր Քրիս­տի­նա­յի հետ պայ­մա­նա­վոր­վե­ցինք, հեր­թա­կան ստու­գո­ղա­կան աշ­խա­տան­քի ժա­մա­նակ բա­ցի պատ­մու­թյու­նից՝ ա­մեն ինչ գրե­ցի, նույնն էլ Քրիս­տի­նան գրեց: Եվ պատ­կե­րաց­նո՞ւմ եք` է­լի Քրիս­տի­նա­յին դրեց 5, ինձ` 3:

— Ին­չո՞վ էր տար­բեր­վում Ձեր մութ ու ցուրտ տա­րի­նե­րի դպրո­ցա­կան կյանքն այ­սօր­վա­նից:

— Կար­ծում եմ՝ մերն ա­վե­լի հե­տաքր­քիր էր: Քա­նի որ չկար ին­տեր­նետ ու հե­ռա­խոս, եւ մենք շփվում է­ինք: Հի­մա մար­դիկ չեն շփվում ի­րար հետ, ի­րենք «գրվում են»: Կեն­դա­նի շփում չկա: Կա­րող է եր­կու­սով նստեն շատ մո­տիկ ու է­լի «գրվեն»: Բա­կա­յին խա­ղե­րը մեր ժա­մա­նակ շատ էր:

— Ո՞ր խա­ղերն է­իք շատ սի­րում:

— Ես խա­ղում է­ի հա­լա­մու­լա, բռնո­ցի-պախկ­վո­ցի, կիս-կիս մյա­ու: Իսկ ռե­զի­նը մին­չեւ 9-րդ հարկ խա­ղում է­ի: Տես­նես հի­մա կա­րո՞ղ եմ: Ա­մե­նա­ծի­ծա­ղե­լին այն է, որ հա­րե­ւան­նե­րի դռնե­րը զանգ է­ինք տա­լիս ու փախ­չում է­ինք: Մեկս փախ­չում էր ներ­քեւ, մյու­սը` վե­րեւ, իսկ եր­րո­րդը` վե­րե­լա­կով: Կամ է­մա­լից տա­զիկ կար, զան­գում է­ինք, բա­ցում է­ին դու­ռը, ու այդ տա­զի­կը վե­րե­ւից ներ­քեւ է­ինք գլո­րում: Հի­շում եմ մի ան­գամ էլ ձմռա­նը իմ ըն­կե­րու­հին` Ան­նան, մտել էր մի սե­փա­կան տան բակ ու այդ­տե­ղից տա­փակ վան­նա էր բե­րել: Ձմռա­նը այդ տա­փակ վան­նա­յով սա­ռույ­ցի վրա սա­հե­լով՝ գնում է­ինք խա­ղա­լու: Ու այդ ծուռ եւ տա­փակ վան­նան բո­լոր սահ­նակ­նե­րից ա­մե­նա­ա­րագն էր գնում, ո­րի հա­մար ե­րե­խա­նե­րը նույ­նիսկ ու­զում է­ին ի­րենց լավ սահ­նակ­նե­րը այդ վան­նա­յի հետ փո­խել, բայց մենք չէ­ինք հա­մա­ձայն­ում:



— Եվ վեր­ջում՝ ի՞նչ կմաղ­թեք այ­սօր­վա դպրո­ցա­կա­ննե­րին:

— Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, որ ի­րենք չմնան Տիկ ­Տո­կի մեջ: Դա թող թող­նեն, լավ սո­վո­րեն, քա­նի որ այն ա­մենը, ինչ-որ սո­վո­րում ես դպրո­ցում, հե­տա­գա կյան­քում միշտ պետք է գա­լիս:


Նյութի աղբյուրը այստեղ