Լուսինե Թովմասյանը ամուսնու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լուսինե Թովմասյանը ամուսնու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել



«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն նոր տեսանյութ է հրպարակել՝ կողակցին շնորհավորելով ամուսնության տարեդարձի առթիվ:


Տեսանյութում գեղեցկուհին եւ ամուսինը պարում են ծովափնյա մի սրճարանում: Լուսինեն կրում է ամառային սպիտակ զգեստ եւ կաշվե հողաթափեր, իսկ ամուսինը սպիտակ դասական կիսատաբատ, կապույտ վերնաշապիկ եւ սպիտակ սպորտային կոշիկներ: Երեկոյի համար Լուսինեն նախապատվությունը տվել է հավաքված վարսերին:

«Ուրախ ամուսնության տարեդարձ: Ես եմ, դու ես եւ ծովը։ Ճիշտ է` ոմանք կասեն ավելորդ է վերջինը, բայց իմ կարծիքով, հենց տեղին է մեր մեջտեղում։ Այնքան անաղմուկ է ալիքները բարձրացնում, որ հանկարծ մեզ չխանգարի, այնքան պարզ ու մաքուր է , որ հանկարծ չպղտորի մեր սերը ու այնքան ռոմանտիկ է, որ լրացնի մեր երջանկությունը։ Ծովը լրացնում է եւ՛ ինձ եւ՛ քեզ, եւ ամենակարեւորը ՄԵԶ», - հրապարակումը մեկնաբանել է գեղեցկուհին: