Հրաչ Մուրադյանը կնոջ ծննդաբերությունից բացառիկ կադրեր է հրապարակել․ նա ցույց է տվել դստեր լույս աշխարհ գալու ընթացքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրաչ Մուրադյանը կնոջ ծննդաբերությունից բացառիկ կադրեր է հրապարակել․ նա ցույց է տվել դստեր լույս աշխարհ գալու ընթացքը


Ինչպես արդեն տեղեկացրել է, որ դստեր 1-ամյակի առիթով Հրաչ Մուրադյանն առաջին անգամ ամբողջությամբ ցույց է տվել նրան։

Նա հրապարակել է նաև տեսանյութ, որում ներառված են կադրեր նաեւ Միայի լույս աշխարհ գալուց։ Նշենք, որ հաղորդավարը ներկա է եղել դստեր լույս աշխարհ գալու պահին: Հենց նա է կտրել երեխայի պորտալարը:

 
 Ի դեպ, տեսանյութում հաղորդավարը ցույց է տվել, թե ինչպես էին կնոջ հղիության լուրը հայտնել իրենց ընտանիքի անդամներին։

Հավելենք, որ դստեր ծննդյան առիթով Հրաչ Մուրադյանը Երևանում անցկացրել է փոքրիկի ծննդյան, մկրտության և ատամհատիկի արարողությունները։

Հրաչը նաև հուզիչ գրառմամբ է հանդես եկել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև։

«Արդեն մեկ տարի է ես ու մամադ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը: Մի տարի առաջ`քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր ու ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա…

Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք`միասին, քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո ու այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է: Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է…

Ծնունդդ շնորհավոր իմ աղջիկ»:

Հավելենք, որ նախքան երեխայի ծնունդը զույգն անկեղծ հարցազրույց էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց, Հրաչն ամուսնացել է պրոդյուսեր Անաշեհի հետ, որպեսզի ԱՄՆ-ի քաղաքացիության հետ կապված իր թղթաբանական հարցերը կարգավորի: