«Քաղաքապետը». Հայկ Մարությանի նոր մոնո-ներկայացումը քաղաքականության մասին է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Քաղաքապետը». Հայկ Մարությանի նոր մոնո-ներկայացումը քաղաքականության մասին է




Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շուտով հանդիսատեսին կներկայանա նոր մոնո–ներկայացմամբ։ Այս մասին Մարությանը հայտարարել է «Ֆեյսբուքի» իր էջում և կից տեսանյութ հրապարակել։

«Սիրելի հայրենակիցներ: Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»,–գրել է Մարությանը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Մարությանն իր մոնո–ներկայացման մեջ օգտագործելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրությունները (voice message), որոնցում կան այնպիսի դրվագներ, որտեղ Մարությանին կառավարական կաբինետից հրահանգ կամ որոշումներ են իջեցվում։