Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց նաև սփոփիչ երրորդ գոտեմարտում և կպայքարի բրոնզի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց նաև սփոփիչ երրորդ գոտեմարտում և կպայքարի բրոնզի համար



Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը սփոփիչ երրորդ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։

Մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 3-3 հաշվով պարտվել էր Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային, սակայն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, քանի որ նրա մրցակիցը հասել էր եզրափակիչ։

Սփոփիչ գոտեմարտում Ամոյանի առաջին մրցակից, վրացի Յուրի Լոմաձեն գոտեմարտից հրաժարվել էր, ինչը հայ ըմբիշին թույլ էր տվել շարունակել պայքարը։ Սփոփիչ երկրորդ գոտեմարտում Ամոյանը 5-2 հաշվով հաղթել էր շվեդ մրցակից Ալբին Օլոֆսոնին։