Բրիտանացի աստղերը հարգանքի տուրք են մատուցել Եղիսաբեթ II-ի հիշատակին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրիտանացի աստղերը հարգանքի տուրք են մատուցել Եղիսաբեթ II-ի հիշատակին



Բրիտանացի հայտնիներն իրենց ցավակցությունն են հայտնել Եղիսաբեթ II թագուհու մահվան կապակցությամբ։ Վիկտորյա Բեքհեմը, Էլթոն Ջոնը, Միք Ջեյգերը եւ այլ աստղեր իրենց սոցիալական ցանցերում կիսվել են Մեծ Բրիտանիայի թագուհու մասին հիշողություններով։


Վիկտորյա Բեքհեմն Instagram-ում հրապարակել է երիտասարդ Եղիսաբեթ II-ի սեւ-սպիտակ լուսանկարը։



«Այսօր շատ տխուր օր է ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ աշխարհի համար։ Ես խորապես վշտացած եմ մեր սիրելի միապետի՝ Նորին Մեծություն թագուհու մահվան կապակցությամբ: Նա կհիշվի իր անսասան հավատարմությամբ եւ ծառայությամբ: Այս ողբերգական պահին ես մտածում եմ թագավորական ընտանիքի մասին»,- գրել է Վիկտորյան։

Սըր Էլթոն Ջոնը կիսվել է Էլիզաբեթի մասին իր հիշողություններով՝ նշելով, որ թագուհին միշտ ոգեշնչել է իրեն։

«Ամբողջ ազգի հետ միասին խորապես վշտացած եմ Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան լուրից։ Նա ոգեշնչում էր եւ առաջնորդում էր երկիրն իր ամենամեծ ու մութ պահերի միջով` շնորհքով, պարկեշտությամբ եւ մարդկանց հանդեպ հոգատարությամբ», - մակագրել է Էլթոն Ջոնը:


Rolling Stones-ի առաջնորդ Միք Ջագերը բաժանորդների հետ կիսվել է Էլիզաբեթ II-ի դիմանկարով եւ գրել. «Իմ ամբողջ կյանքի ընթացքում, Նորին Մեծություն, Եղիսաբեթ Երկրորդը կողքիս է եղել: Հիշում եմ, որ մանուկ հասակում վերանայեցի նրա հարսանիքի կարեւոր իրադարձությունները: Ես նրան կհիշեմ որպես գեղեցիկ աղջկա եւ որպես ազգի սիրելի տատիկի»։

Եղիսաբեթ II թագուհու հիշատակը հարգել են նաեւ Սիլվեստր Ստալոնեն, Դենիել Քրեյգը, Հելեն Միրենը եւ այլ աստղեր։


Լուսանկարը՝ Getty images/Instagram