Քիմ Քարդաշյանը բոդիով ու բարձրակրունկներով նկարահանվել է Stuart Weitzman-ի գովազդում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանը բոդիով ու բարձրակրունկներով նկարահանվել է Stuart Weitzman-ի գովազդում




Քիմ Քարդաշյանը դարձել է Stuart Weitzman-ի նոր ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը։ Այս մասին հայտնում է People-ը։

Ռեալիթի աստղը դարձել է ապրանքանիշի աշնանային հավաքածուի գովազդային արշավի դեմքը, որը կոչվում է Stand Strong։ Լուսանկարիչ Մարիո Սորենտիի կողմից արված լուսանկարներում 41-ամյա Քարդաշյանը կեցվածք է ընդունում սև թավշյա բարձրակրունկներով և լատեքսային բոդիով։

Stuart Weitzman-ի ներկայացուցիչներն իրենց ընտրությունը Քիմի օգտին բացատրել են նրա «համաշխարհային ազդեցությամբ և նորաձևության մեջ հեղինակությամբ»։

«Քիմ Քարդաշյանն իր սերնդի ամենաճանաչելի դեմքերից մեկն է, թրենդային և ոճի խորհրդանիշ»,- ասվում է Stuart Weitzman-ի հայտարարության մեջ։

Ինքը՝ Քիմը, խոստովանել է, որ «շատ ուրախ է լինել Stuart Weitzman-ի մի մասը»։

«Այս արշավը ոգեշնչված է ապրանքանիշի ժառանգությամբ և ապագայի տեսլականով: Stuart Weitzman-ի խորհրդանշական և հավերժական ոճերը շարունակում են բերել այն թարմությունը, որն իսկապես անհրաժեշտ է կանանց»,- կիսվել է Քարդաշյանը: