Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց ուկրաինացիներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց ուկրաինացիներին




Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի նախավերջին՝ 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց ուկրաինացիների հետ ու պարտվեց 0-5 հաշվով:

Հյուրերի կազմում դուբլ գրանցեց «Դնեպր-1»-ի հարձակվող Արտյոմ Դովբիկը, մեկական անգամ աչքի ընկան Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Օլեքսանդր Տիմչուկը, Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Օլեքսանդր Զուբկովն ու :ֆրանսիական «Բորդոյի» կիսապաշտպան Դանիլ Իգնատենկոն:

5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով B դիվիզիոնի առաջին խմբի 4-րդ տեղում է, Ուկրաինան 10 միավորով առաջատարն է:

6-րդ տուրում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը սեպտեմբերի 27-ին Դուբլինում մրցելու է Իռլանդիայի հավաքականի հետ: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է Ուկրաինայի հավաքականին, որը Լեհաստանում կայացած խաղում բոլոր գոլերը խփել էր երկրորդ խաղակեսում։

Ազգերի լիգա, B դիվիզիոն, 5-րդ տուր

Հայաստան - Ուկրաինա՝ 0-5

Օլեքսանդր Տիմչուկ, 22, Օլեքսանդր Զուբկով, 57, Արտյոմ Դովբիկ, 69, 84, Դանիլ Իգնատենկո, 81