Խոակին Կապառոս. «Ուժեղ թիմի դեմ էինք խաղում ու 0-0 հաշվի ժամանակ գոլային պահեր ունեցանք» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Խոակին Կապառոս. «Ուժեղ թիմի դեմ էինք խաղում ու 0-0 հաշվի ժամանակ գոլային պահեր ունեցանք»




Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի նախավերջին՝ 5-րդ տուրում Ուկրաինային 0-5 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղյա մամուլի աուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին:

- Իսպանիայում 0-5 հաշվի դեպքում կարող ենք տեսնել սպիտակ թաշկինակներ: Չե՞ք պատրաստվում հրաժարական տալ:

- Պայմանագիրս գործում է մինչև նոյեմբերի 30-ը:

- Այնպիսի տպավորություն է, որ խաղային ձեռագիր չկա, գրոհները եզրափակող չունենք, գոլեր ենք բաց թողնում ու չենք կարողանում պատասխանել. ո՞րն պատճառը:

- Իրավացի եք՝ չկարողացանք պատասխանել մրցակցի գոլերին: Ուժեղ թիմի դեմ էինք խաղում ու 0-0 հաշվի ժամանակ գոլային պահեր ունեցանք: Խաղի հաշիվը չափազանց դաժան էր. մրցակիցը 5 անգամ մոտեցավ մեր դարպասին ու 5 գոլ խփեց: Սա նրանց բարձր կարգի մասին է խոսում: B դիվիզիոնում ուժեղ հավաքականներ են, դրա ապացույցն այն է, որ մյուս տարի այստեղ խաղալու է Անգլիայի հավաքականը:


Վերջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը սեպտեմբերի 27-ին Դուբլինում մրցելու է Իռլանդիայի հավաքականի հետ: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է Ուկրաինայի թիմին, որը Լեհաստանում կայացած խաղում բոլոր գոլերը խփել էր երկրորդ խաղակեսում։