Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը դիտարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը. աղբյուր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը դիտարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը. աղբյուր




«Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, պնդում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։

Ինչպես գրում է sport-express.ru-ն, ըստ աղբյուրի, դա շատ հավանական է 2023 թվականի հունվարին 19-ամյա ֆուտբոլիստի «Չելսի» պոտենցիալ տեղափոխության պատճառով։ Խաչատրյանի խոսքով՝ կա տարբերակ, որի դեպքում ՖԻՖԱ-ն կարող է բացառություն անել և թույլ տալ, որ խաղացողը Ռուսաստանի փոխարեն հանդես գա Հայաստանի հավաքականում։

Զախարյանն իր նորամուտը Ռուսաստանի հիմնական հավաքականի կազմում նշել է 2021 թվականի սեպտեմբերի 1-ին ԱԱ-2022-ի ընտրական փուլի Խորվաթիայի դեմ խաղում (0:0): Ընդհանուր առմամբ, նա Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։