Հայաստանի հավաքականը մեկնել է Դուբլին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի հավաքականը մեկնել է Դուբլին




Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին մեկնել է Դուբլին, որտեղ Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի վերջին՝ 6-րդ տուրի խաղում սեպտեմբերի 27-ին ուժերը կչափի Իռլանդիայի թիմի հետ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում Հայաստանի հավաքականի Երևանում Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհին նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել:

Դարպասապահներ.

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ.

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ, հարձակվողներ.

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Սերոբ Գալստյան - «Արարատ»



Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 5 տուրից հետո 3 միավորով 1-ին խմբի 4-րդ տեղում է և միայն Իռլանդիայի նկատմամբ հաղթանակի դեպքում կպահպանի տեղը B դիվիզիոնում։