«Ուրախ ենք, որ զինվորների այդքան էլ բարդ ու դժվար աշխատանքը կկարողանանք մի փոքր թեթևացնել». Մարիամ Ալեքսանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ուրախ ենք, որ զինվորների այդքան էլ բարդ ու դժվար աշխատանքը կկարողանանք մի փոքր թեթևացնել». Մարիամ Ալեքսանյան




Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն այս շրջանում ակտիվ զբաղված է կազմակերպչական աշխատանքներով և իր միկրոբլոգում պատմում է գործունեության մասին:

«Մենք և գեներատորները: Գնեցինք ու Ձեր շնորհիվ: Երջանկությանս չափ չկա, մանավանդ որ 1 հատ էլ նվեր ստացանք խանութի կողմից: Ուրախ ենք, որ զինվորների այդքան էլ բարդ ու դժվար աշխատանքը կկարողանանք մի փոքր թեթևացնել: Մենք շարունակելու ենք օգնել,գնելու ենք նաև այն ինչը հարկավոր է այս պահին: Ինչքան էլ կոտրված ենք, պետք է ուժ գտնենք, որովհետև այլընտրանք չկա:

Շնորհակալ ենք Ձեզ: Այն մարդկանց ովքեր ամեն բան արեցին,որ օգնեն մեզ: Սա հասնելու է մեր զինվորներին: Վստահեցնում ենք»,- գրել է դերասանուհին: