Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի հերթական մրցանակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի հերթական մրցանակը



Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Սանկտ Պետերբուրգում մրցանակի է արժանացել. մրցանակը ստացել է դերասանուհի Մարինե Պետրոսյանը՝ արժանանալով լավագույն դերասանուհու կոչմանը: Այս մասին նշված է ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ հրապարակելով մրցանակի լուսանկարը:


«Մարինե Պետրոսյանը` լավագույն դերասանուհի. «Զուլալիի» հաղթարշավը շարունակվում է

«Զուլալի» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար Մարինե Պետրոսյանը ք.Գատչինայի (Ս.Պետերբուրգ) «Գրականություն եւ կինո» («Литература и кино») XVIII միջազգային կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը», - գրված է հրապարակմանը կից:

 
Ավելի վաղ մրցանակի էր արժանացել ֆիլմում Զուլալիին մարմնավորող Հերմինե Ստեփանյանը՝ Սալենտոյի միջազգային կինոփառատոնում Զուլալիի դերակատարման համար ստանալով լավագույն դերասանուհի մրցանակը: