Աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-ի համար

Խոյ:
Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է, փորձեք առավել զգույշ լինել: Հատկապես ուշադիր եղեք, երբ գործ ունեք կրակի կամ պայթյունավտանգ նյութերի հետ: Երեկոյան սպասեք լավ լուրերի: Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով շատ թանկ է ձեզ համար:
Ցուլ:
Նախապաշարումները խանգարում են առաջ շարժվել: Վճռականությունը բավարար չէ սեփական տեսակետները պաշտպանելու համար, անգամ այն դեպքերում, երբ ձեր իրավացիության հարցում միանգամայն վստահ եք: Ուշադրություն դարձրեք, թե ովքեր այսօր կաջակցեն ձեզ: Հետագայում, շատ անգամներ կարող եք ապավինել նրանց օգնությանը:
Երկվորյակ:
Կենցաղային հարցերը սրտին մոտ մի ընդունեք: Ճիշտ է դրանցից խուսափել չի ստացվի, սակայն, լուրջ հետևանքներ ևս չեն լինի: Հնարավոր են որոշակի ֆինանսական կորուստներ:
Խեցգետին:
Կենսական ներուժը ցածր է, հետևաբար խելամիտ կվարվեք, եթե թուլացնեք ծանրաբեռնվածությունը և խնայեք ձեզ: Հրաժարվեք վնասակար սովորույթներից, փորձեք ճիշտ սնվել: Այսօր խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:
Առյուծ:
Կարող եք սիրելիից աջակցություն ստանալ, սակայն սխալ կվարվեք, եթե նրանից շատ ավելին պահանջեք: Փորձեք ապավինել միայն սեփական ուժերին:
Կույս:
Առավել ուշադիր եղեք ձեր ունեցվածքի հանդեպ: Այսօր շատ իրեր պատահաբար կարող են կոտրվել: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Հետևաբար բոլոր ծրագրերն իրագործել այսօր չի ստացվի: Ամեն դեպքում, փորձեք ժամանակ գտնել փոքր-ինչ հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:
Կշեռք:

Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Նրանցից ստացված լուրերը վերջ կդնեն ամեն տեսակ անհանգստություններին, կբարձրացնեն տրամադրությունը: Այսօր հնարավոր են փոքրիկ նվերներ, անակնկալներ: Ուղևորությունների ընթացքում կարող եք որոշ հաջող գնումներ կատարել:
Կարիճ:
Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Փորձեք խնայել ձեզ: Զգույշ եղեք, հնարավոր է սննդային թունավորում: Խուսափեք պատահական վայրերում սնվելուց, նախապատվությունը տվեք տանը պատրաստված կերակուրներին:
Աղեղնավոր:
Անձնական հարաբերություններում ևս խնդիրներ կծագեն, սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել անձնական հմայքի և ներքին ձայնի շնորհիվ: Հրաշալի գիտակցում եք, թե հարազատներն ինչ են ձեզնից ակնկալում և համապատասխան քայլեր եք ձեռնարկում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:
Այծեղջյուր:
Այսօր կարող եք հաջողության հասնել ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերություններում: Հրաշալի օր է սիրելիների հետ լավ ժամանակ անցկացնելու, անկեղծ զրույցների համար:
Ջրհոս:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից հրաշալի օր է սպասվում: Ձեր հմայքն անսպառ է, և պատահական չէ, որ շատերը կցանկանան ընկերանալ ձեզ հետ: Փորձեք սիրելիին խանդելու առիթներ չտալ, այլապես վեճերն անխուսափելի են:
Ձկներ:
Կարող եք ճանապարհորդության մեկնել, միայն թե, ընկերների ուղեկցությամբ: Փորձեք չմեկուսանալ: Նրանք, ովքեր սիրահարված են, կարող են իրենց համար տհաճ բացահայտումներ անել: Խորհուրդ չի տրվում անձնական բնույթի հարցերում կարևոր որոշումներ կայացնել: